Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած տարվա հունիսին գրանցված 192 ծննդի դիմաց այս տարի նույն ժամանակահատվածում գրանցել է 212 ծնունդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ առողջապահության նախարարության վիճակագրական վերլուծական բաժնի վարիչի պաշտոնակատար Ագապի Հայրունին նշել է, որ 175 ծնունդ գրանց վել է Ստեփանակերտի ծննդատանը. 104-ը եղել են Ստեփանակերտի ծննդկաններ, 14-ը՝ Ասկերանի, 6-ը՝ Շուշիի, 18-ը՝ Մարտակերտի, 8-ը՝ Հադրութի, 19-ը՝ Մարտունու, 5-ը՝ Քաշաթաղի և 1-ը՝ Շահումյանի շրջաններից:

 

 

Հանրապետության 5 շրջանների ծննդատներում ծնունդների հետևյալ պատկերն է արձանագրվել. Մարտակերտի ծննդատանը լույս աշխարհ է եկել 13 երեխա, Մարտունիում' 14, Հադրութում՝ 5, Շուշիում՝ 1, իսկ Քաշաթաղում 4 երեխա: 2014թ. հունիսին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածիններից 85-ը տղաներ են եղել, 92-ը՝ աղջիկներ:

 

 

Վրեժ Հովսեփյան