Դժվարամարս զուգահեռներ' գլանակի տևողությամբ ու ճապոնական մոտիվներով.

 

 

Դեպի հեռավոր նպատակներ կողմնորոշումը անհրաժեշտ է դարձնել կառավարման կայուն սկզբունք:

 

 

Ճապոնիայի ամենախոշոր պողպատաձուլական ընկերության պրեզիդենտը, դիմելով իր վարձու կառավարիչներին, մի առիթով ասել է. «Դուք պետք է միշտ ձգտեք ապահովելու ձեր աշխատակիցներին կայուն վաստակով, բայց գլխավորը, որ պիտի հիշեք առաջին հերթին, նրանց ապագայի հույսով ապահովելն է»:
Կողմնորոշումը դեպի ապագան սերտորեն կապված է կուտակման հոգեբանության հետ, որը վաղուց ի վեր հատուկ է ճապոնական հասարակությանը: Ճապոնիայում յուրաքանչյուր բանվոր կամ ծառայող ձգտում է ավելացնել իր խնայողությունները: Ըստ վիճակագրության տվյալների, ճապոնական միջակ ընտանիքն ամեն ամիս բանկ է մուծում իր բյուջեի մոտ 20 տոկոսը, երեք անգամ ավելի, քան ամերիկյան ընտանիքը:

 

Տնտեսագետների կարծիքով, ճապոնացիների անհատական խնայողությունները երկրի տնտեսական զարգացման հզոր լծակ են: Ճապոնիայի վարչակազմն այդ միջոցները լայնորեն օգտագործում է իր երկարաժամկետ տնտեսական ստրատեգիայի իրականացման համար:

 

 

հ.գ. դեմ չէի լինի, որ մեր վարչապետնել կարդար

 

 

Արման Խաչատրյան