Հայե՛ր, գիտե՞ք, որ Հերոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբահարումից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1945-2013 թթ., աշխարհում տեղի է ունեցել միջուկային զենքի շուրջ 2000 փորձարարական պայթյուն, որից շուրջ 500-ն իրականացվել է մթնոլորտում։
Այս բնագավառում առաջատարը ԱՄՆ-ն է, ուր միջին հաշվով փորձարկումներ են անցկացվում ամիսը երկու անգամ։ Սույն տեղեկատվությունը հրապարակել է ամերիկյան «Ատոմագետ գիտնականների ամփոփագիր» ամսագիրը։