ԽՍՀՄ վերջի տարիները գովերգողներ ջան մի մոռացեք,որ ՀՀ ն ընդամենը 23 տարեկան է: Թողնենք ԽՍՀՄ հետ կապված գաղափարական կարծիքները և անդրադառնանք կենսամակարդակին: Երբ ասում եք,որ սովետի օրոք կյանքը լավ էր,փող աշխատելը հեշտ էր,այսպես էր այնպես էր,ինչու չեք ասում,որ այդպես լավ է դարձել կյանքը նրա գոյատևման վերջին երեք տասնամյակում միայն:

 

 

Նորմալ եք համարում,որ ԽՍՀՄ-ը,երբ նոր էր կազմավորվել մոտ 40 տարի աղքատություն և կիսասոված կյանք է եղել,որովհետև եղել էր հեղափոխություն, պատերազմ, ամենակարևորը հասարակարգ էր արմատապես փոխվել.ֆեոդալականը դարձել էր սոցիալիստական,իսկ ,երբ Հայաստանը անկախացավ,նորից հասարակարգ փոխվեց,սոցիալիստականը դարձավ կապիտալիստական,պատերազմ եղավ և մենք հիմա լավ չենք ապրում,այ դա խայտառակություն է և ամոթ?: Մի ունեցեք երկակի ստանդարտներ.ՀՀ-ն դեռ 23 տարեկան է,իսկ երբ ԽՍՀՄ-ն էր 23 տարեկան սև հաց ճարելը շռայլություն էր:

 

 

Տիգրան Մկրտչյան