Սոնա Ռուբենյանն ավարտեց իր երկրորդ ելույթը Նոր Ալիք երգի միջազգային մրցույթում:
Մհերի հետ «Հայաստան» երգի ցնցող ելույթից հետո վերջերս հիշատակված ԿԻՌԿՈՌՈՎը հոտնկայս 11 միավոր ուղարկեց Սոնայի օգտին:

 


Թերևս, պարզ դարձավ, որ ժյուրին իրեն դրել էր խիստ անձնակազմի ու պրոֆեսիոնալի տեղ, առաջին օրը ցածր գնահատելով Սոնայի ՀԱԳՈՒՍՏԸ, կամ ՍԱՆՐՎԱԾՔԸ.... կամ էլ երգի ընտրությունը:
Իհարկե, շանսերը բավականին քիչ են առաջին տեղի համար, սակայն մենք համոզվեցինք, որ Հայաստանը ֆանտաստիկ ներկայացուցիչ ունի այս տարի, որը մեր գեղեցկագույն ուկրաինուհուն հեչ էլ չի զիջում:
ԿԵՑՑԵՔ ՍՈՆԱ և ՄՀԵՐ !

 

 

Սպարտակ Պետրոսյան