Սոնա Ռուբենյանը Մհերի հետ «Նոր ալիքում» խզարեց: Անկեղծորեն, հիասքանչ ելույթ էր, փշաքաղացնող, էմոցիոնալ, կատարման ժամանակ Սոնայի անհատական ձեռագիրը երեւացող:

 

Երգի ընտրությունն էլ արտակարգ էր: Աղջիկս՝ 6-ամյա Էլյան, ով երեկ Սոնայի առաջին ելույթի ժամանակ ինքնուրույնաբար գնաց եռագույն դրոշը բերեց ու սկսեց այդ կերպ երկրպագել ու աջակցել Սոնային, այսօր հարցնում է. «պապա, Հայաստանը հաղթե՞ց»: Ասեցի՝ «դեռ ոչ, մի քանի օրից, աղջիկս»:

 


Սոնա ջան, ճար չունես, պետք է հաղթես, թե չէ խայտառակ կլինեմ:
Ի վերջո՝ «Նոր ալիքում» Սոնաները հզոր են՝ նախադեպ կա:

 

 

Ստյոպա Սաֆարյան