Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում, ծովի մակարդակից 900մ բարձրության վրա և 660մ' շրջակա միջավայրի' Արաբական դաշտավայրի համեմատ, Սիկ կիրճի մոտ: Մուտքը դեպի ձոր իրականանում է կիրճի միջոցով' տեղակայված հարավում և հյուսիսում, իսկ արևմուտքում և արևելքում ժայռը կտրուկ կոտրված է' ստեղծելով 60 մետր բարձրությամբ պատ:

 

Պետրան տեղակայված է եղել երկու կարևորագույն հնագույն առևտրական ուղիների խաչմերուկում. մեկը կապել է Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Պարսից ծոցը Գազային' Միջերկրական ծովի ափին: Շաբաթներ տևած քարավաններով ուղևորությունը Պարսից ծոցից ստիպում էր մարդկանց քաջաբար տանել Արաբական անապատւմ հանդիպած դժվարությունները մինչև չէին հասնում բաղձալի Պետրա տանող Սիկ կիրճի զովությանը: Այնտեղ ճանապարհորդները գտնում էին սնունդ, կացարան և սառը ,կենարար ջուր:

 

Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային բերել է մեծ հարստություն: Բայց երբ հռոմեացիները բացեցին ծովային ուղիները Արևելքում, ցամաքային առևտուրը գրեթե դադարեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց' կորչելով ավազների մեջ: Պետրայի շատ կառույցներ շարունակում էին կանգուն մնալ տարբեր ժամանակներում և տարբեր տերերի օրոք, որոնց թվում էին նաբաթեացիները (մ.թ.ա. 106-2թթ. ), հռոմեացիները (մ.թ.ա. 395 -106-395թթ.), բյուզանդացիները և արաբները: Մ. թ. XII դարում դրանք պատկանել են խաչակիրներին: Նոր ժամանակներում եվրոպացիներից առաջինը, ով տեսել և նկարագրել է Պետրան, շվեյցարիացի Յոհան Լյուդվիգ Բուրկհարդն է:

 


Պետրա անունը թարգմանաբար նշանակում է ժայռ, կապված քարե շինությունների հետ: Պետրայի տարածքը զբաղեցնում է ահռելի հրապարակ, որի կենտրոնում լավ պահպանվել են բազում շինությունների ավերակները: