1903 թ. դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ: Մարդու առաջին թռիչքն ինքնաթիռով տևեց ընդամենը 12 վայրկյան: Սրանով Ռայթ եղբայրները հայտնի դարձան որպես առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ:

 

 

Հայ առաջին օդագնացը Ալեքսանդր Թոփչյանն է (Տոպչիեւ)։ Նա ինքնաթիռի անձնակազմի հետ օդ է բարձրացել 1902-ին, իսկ 1911 թ. դարձել է օդաչու:

 

 

Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման օրն է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը: Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ ֆրանսիական արտադրության երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշի' «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin»:

 

 

Հայաստանում Քաղավիացիայի պատմությունը սկսվում է 1933թ. սեպտեմբերի 30-ից։ Այդ օրը իրականացվել է առաջին՝ Թբիլիսի-Երեւան չվերթը։