Չեմ կարող չանդրադառնալ «Նոր Ալիք» միջազգային մրցույթին, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում է Սոնա Ռուբենյանը:
Մեր հայուհին 10-րդն էր, իսկ նրանից առաջ ելույթ ունեցան շատերը, իսկ գնահատվեցին քչերը: Մի քանի գեղեցիկ ելույթներ ստացան շատ անհամապատասխան գնահատականներ, օրինակ՝ հենց Սոնան.
ՀայՍուպերսթար 5-ը դուրս եկավ բեմ, մոտ երեք րոպե երգեց մաքուր, գեղեցիկ, հաճելի ու անթերի, բեմում իրեն պահեց դասական, հայ աղջկան վայել: Սակայն, երբ ողջ դահլիճը երգից հետո ԲՈՒՌՆ ծափահարում ու բրավո էր կոչում, թղթի կտորները սկսեցին բարձրացնել «արմատներով հայ» ու դա «չխոստովանող» Ֆիլիպ Կիրկորովներն ու Կրուտոյները, Մելաձեներն էլ ետևից: Նախ, մեկը դուրս չգա հարցնի այ Կիռկոռով, օրինակ ինչի 9 և ոչ 11, ի՞նչը դուրդ չեկավ... Կարճ յուպկա չէր հագե՞լ, թե՞ բեմում չվազեց,,,,
Մի խոսքով, 67 միավոր 77 հնարավորից ու Սոնան այս պահին լավագույն հնգյակում չկա... Ամեն դեպքում, թքած ունենանք գնահատականների վրա, հիանանք մեր գեղեցկուհու կատարումներով ու հաջողություն մաղթենք նրան: Անկասկած, նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը:
Բրավո՜ և հաջողություն Սոնա Ռուբենյանին...
Սպո Պետրոսյան