Որպես Թիֆլիսում ծնված ու մեծացած մարդ հասկանում եմ այն թիֆլիսահայերի վիճակը, որոնք ստիպված են համագործակցել վրացական իշխանությունների կամ գոնե ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Բայց չեմ ընդունում նրանց ստրկամտությունը ճիշտ այնպես, ինչպես չեմ ընդունում հայաստանցիների ստրկամտությունը սեփական և կամ ռուսական իշխանությունների նկատմամբ:

 

Սբ. Էջմիածին եկեղեցու և նրա սպասավորների նկատմամբ բռնարարքն ուներ հենց ազգային ու կրոնական պատճառ, և ոչ թե կեցաղային վեճ էր: Սա պետք է հասկանալ ու շեշտադրել վրացինեի հետ բանակցություններում, իսկ որ այդ հարձակման ժամանակ վրացիների կողմից եղել են ինչ-որ հայեր՝ դա նորմալ է. Ադրբեջանում էլ կան հայեր, որոնք տեղական հեռուստատեսությամբ հակահայկական լուրեր են հաղորդում, հետո ինչ...  

 

 

Վախթանգ Սիրադեղյան