Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում' <<Գլուխը կախ տղան>> գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել:


Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:


Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին' իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը:

 

 


Արմեն Աշոտյան