Այն, որ հայերեն «մածուն» բառը անցել է վրացերենին, դառնալով «մածոնի», հայտնի է թերևս բոլորին: Ուշագրավ է սակայն, որ Վրաստանում շատերն ընդհանրապես ծանոթ չեն թանին և չեն օգտագործում այդ ծարավ հագեցնող և զովացնող այդ հրաշալի խմիչքը, հետևաբար չկա նաև համապատասխան բառը:


Այլ է իրավիճակն Աջարիայում, որտեղ չնայած թան ըմպելիքն այնքան տարածված չէ, ինքան Հայսատանում, Թուրքիայում և Իրանում, սակայն թե՛ աջարները, թե՛ լազերը ծանոթ են դրան և կիրառում են հայերենից փոխառված «թանի» բառը, որը նույնիսկ թուրքական արտադրության կաթնամթերքի Աջարիայում լայն տարածման պայմաններում, դեռևս ակտիվորեն մրցակցում է թանի համար այս տարածք համեմատաբար նոր մուտք գործած թուրքերեն «այրան» ձևի հետ:

 

 

Վարդան Ոսկանյան