1974 թ. հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս եւ բռնազավթեցին երկրի տարածքի 37%-ը: Պատմական այս օրը հույներն անվանում են «ազգային դժբախտության օր»։ Զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր հույներ։ Կորուստներ ունեցավ նաեւ հայ համայնքը։

 

Կիպրոսը բաժանվեց երկու' հունական ու թուրքական մասերի: 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» անկախությունը: Կղզում տեղակայված թուրքական զինված ուժերի ու պահեստազորի ընդհանուր թիվը հասնում է 70-80 հազարի։

 

 

Այս բռնազավթման արդյունքում թրքական մասում հայտնվեց հայոց ուխտատեղին' Մակարավանքը, որը հայտնի է նաեւ «Կապույտ վանք» անունով: Փշալարերից այն կողմ մնաց ու ավերվեց մի ամբողջ հայկական թաղամաս' Ս․ Աստվածածին եկեղեցին ու առաջնորդարանը, մենաստանը, հայկական վարժարաններն ու մանկապարտեզը, ակումբները եւ այլ շինություններ: 2004թ., երբ հունական ու թուրքական Կիպրոսների սահմանները բացվեցին, հայերը Մակարավանքի ամենամյա ուխտը վերականգնելու հնարավորություն ստացան: