Քննադատություն ընդունելը լավ բան է, բայց Լիլիթ Հովհաննիսյանը աչքիս այն մարդկանց չի պատկանում ով կարողանում է առողջ քննադատությունը ընդունի: Երեկ Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում մի ստատուս զետեղվեց, որտեղից պարզ դարձավ, որ Լիլիթը դատի է տալիս «Բլոգնյուզ» կայքին իյնչ-որ հոդվածի համար: Գտա խնդրո առարկա հոդվածը կարդացի ու տեսա, որ այդ հոդվածի համար ոչ թե դատի պետք է տալ, այլ շնորհակալություն է պետք հայտնել ու փորձել այնտեղի դիտողությունները հաշվի առնելով՝ մի քիչ շտկել իրավիճակը:


Լիլիթ Հովհաննիսյանը էջը վարողն էլ, ամենայն հավանականությամբ էմոցիաներով է շարժվել, որովհետև այնտեղ բազմաթիվ սխալներ կան հենց իրավաբանական տեսանկյունից ու չի զգացվում, թե Լիլիթը ինչ-որ իրավաբանի հետ զրուցած լինի: Միայն այն, որ իրավաբանականի 1-ին կուրսի ուսանողն անգամ գիտի, որ նույնիսկ դատարանը կայքին չի կարա ստիպի, որ հոդվածը հեռացվի, դատարանի կողմից մաքսիմում հերքում տպագրվելու պահանջ կարող է ներկայացվել լրատվամիջոցին, կամ էլ դատարանը լրատվամիջոցին տուգանում է X գումարի չափով, եթե հարցը դատական կարգին չի հասնում պատասխանի հնարավորություն է տրվում հակառակ կողմին, որը ըստ էության Լիլիթ Հովհաննիսյանին առաջարկվել է անել, իսկ Լիլիթը հրաժարվել է:


Դատի տալուց առաջ պետք է մի պահ ետհայաց գցել ու հասկանալ, թե ինչու են քննադատել: Ես՝ ինքս, Ձեր երգերի երկրպագուն չեմ, չնայած երգ շատ եմ սիրում, բայց Ձեր արածի մեջ արվեստի ոչ մի նշույլ չեմ նկատում: Անկախ Հայաստան օգտատերը շատ կոնկրետ կետ առ կետ ու դիպուk քննադատության է ենթարկել Ձեր գործունեությունն ու անձնականի սահմանը չի հատել:


Չմոռանանք Ձեր ամուսնու հայտարարությունները ադրբեջանական կուլտուրայի մասին, թե իր համար ադրբեջանական կլկլոցը հոգեհարազատ է ու Դուք էլ փորձում եք Ձեր ամուսնուն հաճոյանալ դա Ձեր խնդիրն է, տանը որքան ցանկանաք, բայց հանրության մեջ այդպես մի ներկայացեք:


Շնորհակալություն ուշադրության համար:

 

 

Էդգար Խաչատրյան