Եվրոպան այն ճամբարը չի, որտեղ դուք մի կերպ գոյատևում եք ուրիշ երկրի «մունաթի» տակ.
Արտագաղթի թեման միշտ իրարամերժ քննարկումների առիթ է տալիս, բայց ես երբեք բարոյական չեմ համարել մեղադրել հեռացողներին, ովքեր իսկապես ունեցել են հացի խնդիր և նույնքան բարոյական չեմ համարել հենց նույն արտագաղթողների այն պահվածքը, ովքեր մի կերպ հանգրվանելով եվրոպական այս կամ այն ճամբարում կամ ԱՄՆ-ում մի կերպ գտնելով գործ, որը ՀՀ-ում իրենց «չինից» ցածր էին համարում, սկում են խոսել Եվրոպայից ու Ամերիկայից՝ եվրոպացու ու ամերիկացու դիրքերից, սկում են խորհուրդներ տալ,մեկ-մեկ անգամ հոխորտալ:

 

Վերջիններին ուզում եմ հիշեցնել՝ Եվրոպան այն ճամբարը չի, որտեղ դուք մի կերպ գոյատևում եք ուրիշ երկրի «մունաթի» տակ, Ամերիկան այն տունը չի, որտեղ ձեզ գործ են տվել ապրելու համար, դուք էլ եվրոպացի ու ամերիկացի չեք, քանի դեռ այս կամ այն թղթի համար վախեցած քայլում եք փողոցում՝ փախչելով «փոլիսի» ստվերից անգամ: Ու առհասարակ, անգամ այնտեղ ապրող ու կայացած հայերի համար իրենց կայանած երկրները միշտ մնալու են որպես հյուրանոցներ, որտեց ապրելը տան նման հարմարավետ չի...ՄԻ խոսքով, ուզում եմ խնդրել արտագաղթողներից շատերին, որ հեռվից լիբերալ խրատներ չկարդան ու գլուխ չգովեն, թե եվրոպաներում են...ու դա չհամարեն իրենց ձեռքբերումը, քանի որ այն իրականում կորուստ է...Հայաստանը մեր տունն է, օտար երկիրը՝ հյուրանոց...

 

 

Դիլանյան Զար