Հետաքրքիր պատմություններ կան մեր պապերի արտաքին պատվախնդրության չափանիշի՝ մորուքի մասին։ Ահա դրանցից մեկը: Կիլիկիայի մեծ իշխան Ռուբենի Ա-ի թոռը' Թորոսը, երբ հոր՝ Կոստանդինի մահից հետո նստեց իշխանական գահին, ձգտում էր թագ ստանալ խաչակիրներից։ Ստացվեց այնպես, որ Թորոսը թագավոր չդարձավ, սակայն դուստրը դարձավ թագուհի։

 

Դա պատահեց այն բանից հետո, երբ իշխանն իր դստերը' Արտային, կնության տվեց խաչակիրների առաջնորդ Բոլդուինին։ Այս ամուսնական կապը ողջ Եվրոպայում հայտնի դարձավ նաև նրանով, որ բեղ ու մորուքով հայ իշխանը Բոլդուինի առաջ պայման դրեց, որ տղամարդուն վայել մորուք պահի։ Ֆրանսիացին իսկույն համաձայնեց հայկական այս արտասովոր պայմանին և շուտով բեղ ու մորուսով ներկայացավ ապագա աներոջը։ 1100թ. նա դարձավ Երուսաղեմի թագավոր: