Բրյուս Լին (իսկական անունը Լի Չժենֆան) ծնվել է 1940-ի նոյեմբերի 27-ին Սան Ֆրանցիսկոյում կատակերգակ դերասանի ընտանիքում, հայտնում է: Ֆիլմում սկսել է նկարահնվել երեխա ժամանակից: Պատանեկության տարիներին թույլ է եղել, հետո, սակայն, երբ սկսել է հետաքրքրվել արևելյան մարտարվեստներով, ընդունակ աշակերտ է եղել: 3 օրում նա սովորել է քունգ-ֆուի հիմնական շարժումները, որոնք սովորելու համար սովորաբար պահանջվում է մի քանի շաբաթ: Շուտով նա այլ մարտարվեստներ ևս ուսումնասիրել է: Նա քունգ-ֆուի սեփական ոճ է ստեղծել' Ջիտ-Կունգ-Դո: Ինքն իր ստեղծած նորույթը համարել է ոչ թե ոճ, այլ մեթոդ, որը կիրառելի է ցանկացած մարտարվեստում, նույնիսկ փողոցային կռվի ժամանակ: Ավարտել է Էդիսոնի տեխնիկական դպրոցն ու ընդունվել Վաշինգտոնի համալսարան, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը' Լինդային:Բրյուս Լիի դերասանական կարիերան սկսվել է հեռուստասերիալներից, որոնցում նա ցուցադրել է մարտավեստներում իր վարպետությունը: Նա քունգ-ֆուի սեփական դպրոց է հիմնել: Լիամետրաժ ֆիլմերում նկարահանվել սկսել է հայրենիք վերադառնալուց հետո: Ամեն ինչ սկսվել է «Մեծ Բոսը» (1971) ֆիլմից, որում Լին ինքն է դրել կռվի բոլոր տեսարանները: Ֆիլմը հսկայական հաջողություն է ունեցել, դրան հաջորդել են «Կատաղության բռունցքը» և «Վիշապի վերադարձը»: Դերասանը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում:Բրյուս Լին մահացել է 1973-ի հուլիսի 20-ին Հոնկոնգում «Մահվան խաղը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Դերասան և արևելյան մենամարտերի վարպետ Բրյուս Լին մահացել է գլխացավի դեղի պատճառով, որը նրա մոտ գլխուղեղի այտուց է առաջացրել, շշուկներ են եղել, որ նրան մեկ այլ վարպետ է սպանել, սակայն դա չի ապացուցվել:Նա թաղված է Սիեթլում: Նրա գերեզմանի մոտ խոնարհվելու են գալիս մարտարվեստների շատ սիրահարներ:

 

 

Նարեկ Կիրակոսյան