Բացատրեմ շատ հակիրճ: Կյանքը՝ դա ընտրություն է, գրեթե ամեն րոպե մենք ընտրության առաջ ենք, անգամ ամենափոքր իրադարձությունը օրվա ընթացքում կախված է մեր ընտրությունից:


Եթե գլոբալացնենք, ապա ավելի լուրջ քայլեր անելուց հաճախ տրվում ենք պահի ազդեցությանը, էմոցիաների հաշվին ենք որոշում կայացնում՝ գնալ այս ուղղով թե՞ այն: Միևնույն է երկու դեպքում էլ հնարավոր է ինչ որ բան կորցնենք: Պետք է կարողանալ տարբերել, էլի եմ ասում, առաջնայինը երկրորդականից: Այսինքն հասկանալ, այս գիծը, որով պետք է գնանք, արդյո՞ք առաջնայինն է, արդյո՞ք դա է քոնը, արդյո՞ք դա է հոգեհարազատ: Համաձայն եմ՝ դժվար է, դե եթե հեշտ լիներ, այսօր բոլորը հաջողակ կլինեին:


Օրինակի համար, տունդ տեղդ կա, աշխատանքդ կա, բայց ԸՍՏ քեզ, ենթադրենք Դոնի Ռոստովում՝ նույն աշխատանքի դիմաց վճարում են ավելի շատ գումար: Բայց դու չգիտես կյանքը սահմանից այն կողմ, բայց մտածում ես մի բան, որ ավելի շատեն վճարում: Դու ընտրության առաջ ես, մնալ երկրումդ՝ մի փոքր քիչ աշխատավարձով, քո սեփական բնակարանով ապրես, թե՞ գնաս ավելի շատ աշխատավարձով՝ արտերկիր: Վաճառում ես էղած չեղածդ: Վերջ, շատ փող, գնացինք: Գնում ես ԲՆԱԿԱՆԱԲԱՐ հանդիպում ես այն խնդիրներին, որի մասին չէիր մտածել: Դրանք անլուծելի են քո համար, թեկուզ հենց իրավաբանորեն դու անկարող ես լուծել: Ծաղսում ես փողերդ ապրելու համար, վերջացան փողերդ, հետ եկար: Եվ ի՞նչ, կոտրած տաշտակ, զրոյից ամեն բան: Հիմա դու պետք է բողոքես քո կյանքի՞ց: ամենևին իմաստ չկա, սա էր քո ընտրությունը:


Էտքան էլ հակիրճ չէր, բայց բարին ընդ ձեզ: Ու լավ հիշեք ամեն վայրկյան, որ անցնում է, էլ հետ չես բերի, դրա համար կյանքում 1մլն չափեք 0,001 կտրեք ու չեք սխալվի...

 

 

Ռուբեն Խաչատրյան