Նկարիչ,լսու՞մ ես…ինձ համար այսօր գարուն նկարիր ... Գարնանամուտ է, սիրտս հալվում է….այսօր իմ հոգում հալոցք քանդակիր…Նկարիր այնպես, որ ես արթնանամ …հոգու ծաղկունքին գերի ես մնամ…Որ զգամ բույրը քո թաց ներկերի ու արբեմ գինով կարմիր վարդերի…
Իսկ թե որոշես կապույտը բեկել ,հոգուս շղարշից հավետ վերացնել…համաձայն եմ ես …գուցե այդ դեպքու՞մ ձուլվեմ գարնան հետ, դառնամ պակաս խենթ… Նկարիր գարուն … հոգնել եմ սառցից … ապրել է ուզում ձյունածածկ հոգիս … Իսկ թե հոգնել ես դու նկարելուց,հոգնել ես կյանքի բովում կոփվելուց,նկարին ձուլվիր իմ գարնանային…այնտեղ կա բեկում, այնտեղ կա երկինք… Գարուն, լսու՞մ ես , ինձ համար այսօր նկարիչ դարձիր:
Էլիզա Գևորգյան