Երբ փակում եմ աչքերս, այլևս չեմ ուզում բացել: Մի հարցրու' ինչու, մի փոքր մտածիր, և ինքդ կհասկանաս:Ի հակադրություն իրականությանը, երազումս դու ամեն պահի կողքիս ես:Ինչ՞ու է արևածագը այսքան ուշանում: Չնայած միշտ էլ այդպես է , երբ ինչ-որ բանի անհամբեր սպասում ես, այն ուշանում է: Այդ դեպքում միգուցե ես քեզ անհամբեր սպասում եմ, դրա համար ել ուշան՞ում ես:

 

Ժամանակը անցնում է, իսկ դու չկաս ու չկաս: Նույնիսկ աստղերն են արդեն ինձ հուշում, որ երբեմն սպասվածը չի գալիս:Բայց մի՞թե այդ երբեմն հենց այսօր, հենց հիմա ու հենց ինձ հետ պիտի կատարվեր: Ես փակում եմ աչքերս ու դու գալիս ես: Բացում եմ չկաս:Եթե երբեմնը հենց հիմա է , ապա ինչ՞ու դու չկաս: Չ՞է որ երբեմն իրականությունն ու երազը նույնանում են:Եթե ինձ «երբեմն»-ն է բաժին ընկել թող այս երբեմնն էլ ինձ հասնի:Ժամացույցի վայրկենաչափի սլաքը կարծես շտապում է:

 

Բայց ու՞ր, ինչ՞ու: Չ՞է որ նա անընդհատ կրկնում է իր քայլերը:Միթ՞ե նա չի հոգնել կյանքի այս նույնությունից:Ինչքան նման ենք իրար , այո, ես ու այդ անշունչ սլաքը: Բայց այս նույնությունն ինձ արդեն հոգնեցնում է:Փակիր աչքերդ, միգուցե դու էլ չցանկանաս բացել: Միգուցե քեզ էլ այս նույնությունը հոգնեցնի:

 

 

Սևան Աղաջանյան