Վերջերս Ալիևի այցը Իտալիա, համեմված էր կամային մեկնաբանություններով: Սակայն Իտալիան ավելի զգոն է նման հարցերում և մասնավորապես, Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում՝ ադրբեջանի ինքնակոչ հայտարարություններից հետո տեղադրվեց մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի' Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները' հարկ ենք համարում ընգծել, որ որեւիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»:

 


Ադրբեջանական կողմը արդեն բաց խաղաքարտերով է խաղում և արդեն իսկ գնում է վա բանկ հաշվի չառնելով, որ նրանց հայտարարությունների հիմքում պետք է դնել իրականությունը: Այնինչ, այնպիսի տպավուրություն է ստեղծվում, որ արդեն Ադրբեջանը հայտարարում է այն՝ ինչը նրանք շատ կուզեին լսել ենթադրենք Իտալիայից, սակայն նրանք ինքնուրույն Իտալիայի փոխարեն կայացնում են որոշումներ:

 


Ես շատ ուրախ եմ, որ դեռ աշխարհում մնացել են երկրներ, ովքեր իրենց պետական շահը մի կողմ դնելով, աշխատում են նախ և առաջ պետական բրենդի համար: Եթե, Իտալիան հանուն պետական շահի լռեր նման հայտարարության համար, ապա ուղղակի դա կլիներ սեփական կարծիքի բացակայություն...

 

 

Ժոռա Խաչատրյան