Հավատացեք այս գրառմանս մեջ ես չեմ փորձելու պատասխաններ գտնեմ, այլ մի շարք հարցեր եմ ձևակերպելու, որովհետև հենց այդ հարցերն ինքնին արդեն պատասխաններ են, որոնք անհասկանալի են:

Այս Բոինգ 777-ի պատմությունը ոչինչով չի զիճում մի քանի ամիս առաջ կորած բոինգի պատմությանը: Հիմա հերթով:

 

 

Գշերը Ինքնաթիռ է ոչնչացվում

 

 

1.Պուտինը մեկ ժամ հետո զանգահարում է Օբամային ու տեղյակ է պահում այդ դեպքի մասին: Ինչո՞ւ Օբաման չէր կարող տեղեկանալ, կամ չգիտեր այդ մասին:
2. Ո՞ւր է մի քանի ամիս առաջ կորած բոինգը: Չեմ հավատում, որ այս տեխնոլագիաների դարում Բոինգը կարող է անհետ կորել: Կարո՞ղ է սա նույն Բոինգն է:
3. Դեպքի առավոտը արդեն Եվրոպական Մամուլը առանց ինչ-որ բան ճշտելու ցեխ է շպրտում Ռուսաստանի վրա, որպեսզի առաջին տպավորությունը մարդկանց կողմից դեպի իրենց լինի ու ընդդեմ Ռուսաստանի լինի:
4.Ռուսական մամուլը վարվում է նույն կերպ, ընդդեմ Եվրոպայի:

 


5.Տարածվում է ձայնագրություն, որտեղ իբր խոսում են ինքնաթիռը ռմբակոծողները: Ուշադրություն դարձրեք նրանց հանգիստ տոնին: Մարդ, ով առաջին անգամ լսում է, որ մարդատար ինքնաթիռ են ռմբակոծել իր թիմակիցները այն էլ սխալմամբ չի կարող այդպես հանգիստ տանել դա: Վերջում մեկ բառ է ասում այստեղ պատրազմ է, թող չմտնեին: Դա առաջին անգամը չէր, որ այդտեղով մարդատար ինքնաթիռ է թռչում այս ամիսների ընթացքում:

 


6.Ո՞ւր են հարազատները, եվրոպան ու աշխարհը սիրում են սենսացիաներ ու մի տեսակ, ոչ մի հեղինակավոր պարբերական մի հարազատի չխոսացրեց, թվիթերում ու ֆեյսբուքում ինչ-որ մեկը գրառում չարեց: Միայն այսօր Մալազիական ընկերությունը որոշում է կայացնում, որ տուժողների հարազատներին 5000 դոլար կտրամադրի: Առաջին ինքնաթիռի ժամանակ այսպիսի շռայլություն չկար, առաջին ինքնաթիռի ժամանակ մարդիկ իրենց հարազատների մահվան մասին ՍՄՍ-ով էին տեղեկանում: Ինչո՞ւ փոխվեց վերաբերմունքը:
7. Աշխարհում առանձնակի վրդովմունք չկա, ընդամենը բառերի տարափ են ու մի տեսակ ցավակցություններնել են քիչ: Ինչո՞ւ:

 


8.Ինչո՞ւ Պորոշենկոն այդտեղով անցնող օդային ճանապարհը չէր փակել:

Դե հայ ռազամա և ավիա փորձագետներ գտեք այս անհասկանալի շարանի տրամաբանությունը: Թե չէ մի տեսակ սաղդ գիտեք ով որտեղ ինչ:

 

 

Էդգար Խաչատրյան