Հույների գերագույն աստված Զևսի արձանը տեղակայված է եղել օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից:
Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ' ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության:
Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը' ոսկուց: Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում: Այն այրվել է: