Էս վերջին տարիներին, որ ՕԵԿ-ի ձայնը դուրս չէր գալիս, պարզվում է, կուսակցությունն ամբողջ թափով փող էր հավաքում, որ հիմա ծախսի:


Եթե ուշադիր նայենք ՕԵԿ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, կտեսնենք, որ իրականում այդ կուսակցությունը բավականին լայնամասշտաբ քաղաքական արշավ է նախաձեռնել, և այսօրվա ակցիան դրա դրսևորումներից մեկն է:


Այսպիսով' ինչ է նախաձեռնում ՕԵԿ-ը


1. Ձեռք է բերել մի քանի «Ճ» կարգի կայքեր ու հեռուստաընկերութուն, որոնք, ենթադրաբար, պետք է ՕԵԿ-ի PR-ի ուղղությամբ աշխատեն:


2. Ընդունել է ընդդիմադիր կեցվածք, որ, իբր' դժգոհում է ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից, մինչդեռ այդ քաղաքականությունն էական փոփոխություններ չի կրել վերջին տարիներին, ինչը ցույց է տալիս, որ ՕԵԿ-ի մոտիվացիան ոչ այնքան ծրագրային, որքան պոպուլիստական բնույթ է կրում:

3. «Պայմանավորվել» է էլի «Ճ» կարգի կուսակցությունների (Ագրարային կուսակցություն և Արդարություն կուսացությունը) հետ, որ գան միանան իրենց ակցիային' տպավորություն ստեղծելով, որ ինքը լուրջ քաղաքական ուժ է, ում հետ ավելի փոքր ուժերը հույսեր են կապում, որպես «Մեծ ախպեր» ընդունում:


4. Նախաձեռնել է հանրահավաք Ազատության հրապարակում: Մեր օրերում շատ քիչ քաղաքական ուժեր են համարձակվում այդ հրապարակում ակցիա կազմակերպել' կապված ժողովրդի տպավորիչ քանակ ապահովելու դժվարությունների հետ:


Հաշվի առնելով ՕԵկ-ի վարկանիշը հասարակության մեջ, կարող ենք ասել, որ այսօր կազմակերպվելու է պարզապես հանրահավաքի մասնակիցների տոտալ վարձույթ: Բայց այս ամենում կարևորն այն է, որ ՕԵԿ-ն ամենայն հավանականությամբ կրկին օգտագործվում է ինչ-ինչ ուժերի կողմից' քաղաքական նպատակներ լուծելու համար: Իսկ թե ինչ նպատակներ, կտեսնենք առաջիկայում:

 

 

Անահիտ Գրիգորյան