Չնայած իբր հեղափոխական հայը ծայրահեղական է: Կորուստներից ամենազարհուրելին հայը տեսավ, բայց հայն էր, որ չխրատվեց, հույսը միշտ օտարի վրա էր: Թուրքի մոտ էր՝ սպասեց ռուսին, ռուսը եկավ՝ աչքը եվրոպացին էր, եվրոպացին գալիս է՝ դարձյալ ռուսին է սպասում, ռուսը գալիս է՝ չի ընդունում: Դու չես կարող հասկանալ, հայը ուզո՞ւմ է պետություն ստեղծել, թե՞ չի ուզում: Մի ձեռքով ճանկռելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով հիմքից քանդում: Ինչո՞ւ է այդպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում, ինչո՞ւ է մեկուսանում, առանձնանում, որպեսզի նյութի՞, դավի՞, վնասի՞… ո՛չ, հազար անգամ ո՛չ:

 


Ուզո՞ւմ եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը. ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում: Ո՞վ էր ամենից շատ ջանում արդարացնել իրեն ջարդողներին. հայը: Ջարդի՛ր ինձ, ասում էր, ահա քո պատիժը և իմ վրեժը:
Ինձ թվում է՝ հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ ու թևերը կոտրել…

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԱՅԸ

 

 

Կիմա Եղիազարյան