Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Ռուսաստանում Արսեն Ավակովը մեղադրյալ է ճանաչվել պատերազմում արգելված միջոցների և մեթոդների կիրառման, ինչպես նաև ծանրացուցիչ հնագամանքներով սպանություն կատարելու գործերով:
Արսեն Ավակովին չեն սիրում…Չեն սիրում թե’ թունդ ազգայնականները, թե’ ռուսամետները: Ռուսամետները գտնում են, որ նա մեծ դերակատարություն ունի Արևելյան Ուկրաինայում կատարվող ուժային օպերացիաները, ռազմական գործողությունները առավելապես դաժանությամբ իրականացնելու գործում:
Եթե ինչ-որ տեղ Ուկրաինայում մերթընդմերթ նկատվում էր նրա դիրքերի թուլացման նախանշաններ' կապված ազգայնականների ու մայդանիստների հետ, ապա այս անհաջող մահափորձից հետո անշուշտ նրա դիրքերն ավելի ամրապնդվեց…
Ռոբերտ Մելքոնյան