Որքանով որ հասցրել եմ հասկանալ, մեր պատմագետների ու բանասերների մեծ մասի մոտ ինչ-որ կոմպլեքս կա' մերժել նախամաշտոցյան գրի հավանականությունը: Այսինքն' ամեն կերպ մշուշել Դանիելյան նշանագրերի իսկությունը: Մի կողմից եզրակացնում են, որ Կորյունի հեղինակած "Վարք Մաշտոցի" աշխատությունը Մաշտոցի կյանքի, կոպիտ ասած, սրբագրումն ա, իսկ մյուս կողմից' թերհավատորեն են մոտենում Դանիելյան նշանագրերի մասին Կորյունի հիշատակմանը: Եթե այդ "սրբագիր" աշխատության մեջ հարկ ա եղել հստակ հիշատակելու այդ նշանագրերի մասին, իսկ հետագայում էլ այդ հիշատակումը չի դուրս մղվել, ապա դա արդեն իսկ լուրջ ենթադրությունների տեղիք ա տալիս:


Իմ պատկերացմամբ' թե մաշտոցյան գրի ու դանիելյան նշանագրերի միջև կապի մերժումը, թե առհասարակ դանիելյան նշանագրերի իսկությունը մերժվել ա հիմնականում կրոնի' քրիստոնեության քողի տակ: Համեմատական կարգով, եթե չլիներ Տրդատ Գ-ի խոզի տեսք ստանալու ու Լուսավորչի կողմից նրան բուժելու առասպելը, ապա քրիստոնեության ընդունման պահը այդքան ազդեցիկ չէր ընկալվի: Այսինքն' ընդունելով նախամաշտոցյան գրի գոյությունը, կամ Մաշտոցի կողմից այդ նշանագրերի փոխառնելու հանգամանքը' կմերժվեր ավանդական այն մոտեցումը, թե հայոց գիրը աստվածաշնորհ ա ու ի հայտ ա եկել տեսիլքի ձևով: Ուստի և մաշտոցյան գիրը կթերագնահատվեր, իսկ վատագույն դեպքում' կներկայացվեր որպես այլ դպրություններից փոխառնված:


Կորյունը հստակ ա նշում' գտնվեցին հայերեն լեզվի ալփաբետներ (նշանագրեր), իսկ հետո "պարզվում ա", որ նշանագրերը այլ դպրություններից թաղված ու հարություն էին առած: Այո, այդ նշանագրերից շատերը կարող ա և այլ դպրություններից էլ էին փոխառնված, որը շատ բնական էլ ա, բայց նրանք, ինչպես հենց Կորյունն ա գրում' հայերեն լեզվի նշանագրեր էին, ու բնական ա, որ նրանք ինչ-որ ժամանակաշրջանում որոշակի կիրառում են ունեցել Հայաստանում, հակառակ դեպքում' անհասկանալի կլիներ' "թաղված ու հարություն առած" հիշատակումը:


Վրաստանում էլ Մաշտոցի հանդեպ կա կոմպլեքս, ու նրանք էլ, ելնելով իրենց պատմական շահերից, ամեն կերպ փորձում են ապացուցել սեփական գրի գոյությունը' նախքան Մաշտոցը: Ու ի տարբերություն մեզ, Վրաստանում ամեն կերպ փորձում են իրենց գրի գոյությունը տեղավորել նույնիսկ մ.թ.ա.' ընդունելով հետագա խմբագրումները:
Ինչպիսի ծագում, գծապատկերային տեսք ու կիրառում էլ ունեցած լինեն Դանիելյան նշանագրերը, որքանով էլ փոխառնված լինինեն ու լիովին արտահայտած չլինեն հայոց լեզվի հնչյունաբանությունը, անկասկած մեր պատմական շահերից ա բխում ընդունել նրանց իսկությունը' անտեսելով կրոնական քողերը: Թե չէ' մեզ փորձում են համոզել, որ հայ ժողովուրդը 3-րդ դարում ա ձեռք բերել "բարոյականություն", իսկ 4-րդում նոր սկսել ա մտահոգվել իր ազգային ամենագլխավոր արժեքը հայտնագործելու մասին: Ու դա էն դեպքում, երբ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում արդեն իսկ Հայաստանի մասին պատմական հիշատակումներ կան:

 

 

Հարութ Ուլոյան