Մի քանի բան ասեմ «Կիսաբաց լուսամուտներ»-ի վերջին հաղորդման մասին : Առհասարակ այն չեմ նայում, բայց այս վերջին հաղորդման մասին շատ էր խոսվում,և որոշեցի նայել : Շատ ջղայնացա : Ինձ համար ընդունելի չի,երբ անչափահաս երեխային բերում են մի հաղորդում,ու հարցնում թե իրա մերը բարոյականա թե չէ,ու հարցնում են թե երբ,ոնց,ում հետ...: Այդ հաղորդմանը ծնողները սկսում են մեկը մյուսին վիրավորել ամենավերջին բառերով հենց իրան երեխաների առաջ,ու հանրության առաջ ծիծաղի առարկա են դ Հրաչը լավ հաղորդավար է և կարող է այլ հաղորդումներում նույնպես փայլել առնում : Հմի ջհանդամին իրար կհասկանան թե չէ,բայց երեխաների հոգեբանության վրա դա ազդումա,ու իրոքից տխմարությունա : Ես առհասարակ դեմ եմ նման հաղորդումներին,քանի որ դրանց օգտակարության գործակիցը զրոյա,ու որևէ բան,բացի դեգրադացումից այն չի տալի : Այնպես չի,որ այս հաղորդում դիտողը ինչ-որ բան կսովորի,բացի քֆուրներից : Ինձ հետաքրքիրա թե ոնց են տարիներ հետո երեխաների աչքերի մեջ նայելու իրենց ծնողները,ոնց են երեխաները էս ամեն ինչից դուրս գալու. ու ինչ հոգեբանական պատնեշների կռաստվեն եթե արդեն իսկ հասուն տարիքում մեկը ցույց տա իրանց էտ տեսանյութը,կամ ասի <<վայ էս էն հաղորդման մեջի երեխենա որ մեր սենց հերը նենց... >> : Ցավալին էնա,որ այս հաղորդման մեջ ոչ միայն ծնողներն են մեղավոր,որ համ իրանց ընտանեկան ներքին խնդիրներն են սարքում շոու,ու երեխաներին ներքաշում դրա մեջ, այլ նաև մեղավոր եմ համարում այս հաղորդման կազմակերպիչներին,որ թույլ են տալիս երեխաներին մասնակցել նման հաղորդումներին : Կոչ եմ անում ուշքի գալ,և մտածել ոչ միայն սեփական գրպանի մասին,այլ նաև այն անմեղ սերնդի ,որ թե տխմար ծնողների պատճառով ընկնում է եթերային անբարո կրկես,և թե այն մարդկանց մասին,ովքեր դիտում են այդ հիմարությունը : Հրաչը շատ լավ հաղորդավարա,և վստահ եմ,որ կարող է այլ հաղորդումներում նույնպես փայլել, իսկ այդ տաղավարը կարող է ծառայել այլ հաղորդումների կազմակերպմանը : Հեռուստամեդիան շատ մեծ հնարավորություններա տալի,ու հաղորդումների ստեղծման անսահմանափակ հնարավորություն,և լավ կլինի որ նկարահանեք այլ հաղորդում,որը օգտակար կլինի հեռուստադիտողին,ու չի վնասի իր ներաշխարհին :
Հայկ Դերզյան