Այս տարի մրգի անսովոր թանկ գները զարմացրին բոլորին: Տեղական ելակի, ծիրանի ու բալի գինը գերազանցեց հեռվից ներմուծվող նարնջի ու բանանի գները:
....2013-ին կառավարությունը որոշեց ՓԱԿԵԼ Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբուծարանների 43 հոր, որի համար հատկացվեց 107,5 մլն դրամ: Հովիկի կառավարությունը որոշեց նորերը բացել: Ինչո՞ւ: Որովհետև Հովիկը ձկնաբուծարանների տեր է: 70 նոր հորեր փորելու, և փակված 42 հորերը ՎԵՐԱբացելու համար կառավարությունը հատկացրեց ևս 550 մլն դրամ: Ընդհանուր ծախսը կազմեց 657,5 միլիոն դրամ: Ինչպիսի՜ անտնտեսվարություն, կասեք դուք - կարելի էր արտեզյանից ջուր չվերցնել, այլ օգտագործված ջուրը հինգ անգամ թթվածնով հարստացնել ու կրկին օգտագործել:
Բայց ինչու՞ սեփական գրպանից փող ծախսել հոսանքի վրա, երբ կարելի է անընդհատ թարմ ջուր վերցնել, օգտագործածն էլ նվիրել Ադրբեջանին... Տերն ո՞վ է, կամ բողոքողն ո՞վ է: Հա՜ գյուղացին թող գնա կառավարության ոտքը՝ բողոքի, թե ջուրը չի հերիքում, որ իրենք կորցնում են մշակովի հողատարածքները:
Արարատյան դաշտի ջրային ավազանի մակարդակը արդեն իջել է 15 - 20 մետրով, որի հետևանքով մրգի ու բանջարանոցի դաշտերը արդեն չորացել են, ահա մրգի թանկանալու ևս մի պատճառ...
Անահիտ Մարգարյան