Զզվելի է,երբ որոշ ընդիմադիր ակտիվիստներ այնպես են հռճվում դիվերսիոն խմբի ներթափանցման փաստից,ասես իրենք ներթափանցել են Բաղրամյան 26:
Լավ,երբ հռճվում եք,ու ձեր մտածելով դա իշխանությունների վրա ձեր հավաքած միավոր է,չեք մտածում,որ ձեր ակնարկներով սևացնում եք մեր ուժային կառույցները,ոչ թե՝իշխանությանը: Այնպես եք ուրախանում,որ կարողացել են անցնել սահմանը,ասես մերոնք են իրենցն անցել:
Կամ հռճվում եք,դիվերսանտի հետ կապված վերջին տեսանյութով,բոցեր եք անում նրա պահվածքի և դիմակավոր ուժայինների վրա,ասես դա ձեզ բերելու է իշխանության: Քիչ-քիչ նմանվում եք այն իրաքցիներին,որ ամերիկացիների Բաղդադ ներխուժման օրը ուրախությամբ պարում էին Սադդամի տապալված արձանի վրա:
Տիգրան Մկրտչյան