Նոր հեռուստատեսությամբ տեսա, որ մեծն մշակութամայր Հասոն վարչապետի կողքին նստած զմայլվում էր Ոսկե Ծիրանի բացման արարողությամբ:
Էդ լավ է, որ գնացել է. գոնե ի պաշտոն արարողակարգային ներկայություն ապահովելուց բացի նաև բարձր արվստի մասին գոնե կլսի, անուններ, մտքեր կսովորի, որ խոսքի մեջ կիրառի սեփական տգիտությունն ու պետության սրբավայրերը վարձով փարթիների կազմակերպիչներին տալու մակարդակը ծածկի:
բայց մյուս կողմից մեղքս եկավ մշակութամայր Հասմիկ Պողոսյանին: Ախր ինքն ուր Փարաջանովի արվեստն ուր, բարձր կինոն ուր: Ոնց ընկերներիցս մեկն է ասում' ոնց որ Մասիս սարն ու Էշ-Մանուկենց դիքը:
Նարեկ Գաբրիելյան