Մի քանի օր առաջ ազգությամբ եզդի ՖԲ ընկերներիցս մեկի հետ զրուցում էի Ակնաշեն գյուղում կառուցված եզդիների ազգային Շարֆադդին կրոնի սրբավայրի մասին: Զրույցում պարզեցի,որ այն եզակի է նրանով,որ միակ սրբատեղին է,որ կառուցված է եզդիների պատմական հայրենիքից՝Իրաքից դուրս:

 

Պատճառը այն է,որ իրենց կրոնական կանոնների մեջ կա,որ պետք է սրբատեղիներ կառուցվեն միայն ազգային սուրբ հողի վրա: Բացի ֆբ ընկերոջս ասած կրոնական պատճառից ես ևս մեկ պատճառ տեսա դրանում: Եզդիների հոգևոր առաջնորդները դարերով այդ արգելքը պահել,որ եզդիները այլ երկրներում չհիմնավորվեն մշտապես,որ հոգևոր կապը պահպանվի հայրենիքի հետ և վերադառնալու մասին միշտ մտածեն:

 

Եթե մենք էլ գաղթօջախներում հաստատվելիս առաջինը եկեղեցի չկառուցեինք և մեզ չզգայինք ինչպես տանը,մենք էլ հիմա կմտածեին քտուն գալու մասին :

 

Տիգրան Մկրտչյան