ԱՄՆ նախագահի իմիջը կառուցվում է <սթայլիշ բոյի> կերպարով, որը քաղաքական իմիջի մեջ ընդունված ոճային մեթոդն է կամ դեմոնստրատիվ ոճը: Դատելով Օբամայի կերպարային վարքից՝ կարելի է ենթադրել, որ նրա իմիջի ձևավորման համար օգտագործվում է էֆեկտիվ կոմունիկացիայի մեթոդը, որը քաղաքական իմիջի ձևավորման կարևորագույն պայմաններից մեկն է, իսկ որպես <առավել ընդունելի իդեալական հատկանիշ>՝ հասարակ լինելը: Օրինակ՝ Օբաման կարող է այցելել մարդկանց տները՝ նրանցից ստացած նամակների հիման վրա կամ Իրաքից զորքերի դուրսբերման քայլը, որն ուղեկցվում է ոճային ժեստերով և քայլերով, ասենք՝ բեմ բարձրանալու համար ճկուն ցատկը, ավելի են ամրացնում նրա <պացիֆիստական ոճը> ու դարձնում <հասարակ մարդ>, ով մեկն է բոլորից ու մտածում է բոլորի մասին:
Քաղաքացիներին լսելու և նրանց արձագանքելու կամպանիա իրականացնում են նաև Պուտինի տեխնոլոգները, սակայն վերջինիս ոճն ավելի շատ <հոր կերպարն> է, որը նույնպես քաղաքական իմիջի ձևավորման կարևորագույն պայմաններից է: Իսկ որպես <առավել ընդունելի իդեալական հատկանիշ> առանձնացվում է հոգատարությունը, ով հայրական հոգատարությամբ պաշտպանում է բոլոր ռուսներին: Մի փոքր խոժոռ դեմքն ու խոսքի վստահությունը նրան հաղորդում են նաև <կոմպետենտի> ու <ինքնավստահի> կերպար:
Գերմանիայի կանցլեր Մերկել. կարմիր կոստյումով տուրնեներ անող այս կինը ուժեղ է, ում հետ բոլորը հանդիպում են առանձին ու փսփսում իրար ականջի: Կարմիրն ուժի գույն է, նրանից պետք է գերմանական ուժի իմիջ ստանալ, գուցե, ստեղծվում է <բազմավեկտոր ստերեոտիպային իմիջ>, այսինքն՝ նա բոլորին լսում է, ու բոլորի համար ընկալելի է: Օգտագործվում է նաև <հաջողակ լինելը>՝ իբրև <առավել ընդունելի իդեալական կերպար>, դրա համար օգտագործվում է <երկաթյա լեյդի> բնորոշումը:
Ֆրանսուա Օլանդ. մաքուր ֆրանսիական պահվածք. հպարտ, ինքնավստահ, քաղաքավարի, բայց փոքր-ինչ անհասկանալի՝ միջազգային իմիջի առումով, գուցե օգտագործվում է կրթված լինելու <իդեալական հատկանիշը>:
Պյեր Նկուրունզիզա՝ Բուրունդիի նախագահ, միակ իմիջը նրա ազգանունն է ու ներկայացրած երկրի մայրաքաղաքը՝ Բուժումբուրա
Արման Սահակյան