Բոլոր էն մարդկանց, ովքեր միտում ունեն բացարձակեցնելու Մեսսիի ֆենոմենը'կասեմ.
Այս առաջնության ընթացքում չեմպիոն դառնալու ամենաարժանի ֆուտբոլիստը Միրոսլավ Քլոզեն էր, ով մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների'այդ թվում 2 եզրափակչի և խփել է 16 գնդակ: Լինել 2 անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում ու երկուսն էլ պարտվել, խոստովանեք' արդար չէ մարդու համար, ով բավականին կարճ ժամանակ ունի համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն տիտղոսները նվաճելու համար: Ես ընդունում եմ Լեոնել Մեսսիի տաղանդը'որպես հրաշալ ֆուտբոլիստի, բայց, իսկապես, եկեք խոստովանենք, որ Մեսսին միակ ֆուտբոլիստը չէր, ով արժանի էր առաջնության ոսկե գնդակին: Ուղղակի նրա ֆենոմենը անհասկանալի կերպով ֆետիշացվում է: Ստորև ներկայացնում եմ մի քանի ֆուտբոլային մեծությունների անուններ, որոնք իրենց ժամանակին այդպես էլ չեն կարողացել նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն իրենց մեծությամբ կարող են հանգիստ ստվերում թողնել Մեսսիի ֆենոմենը.
Մարկո Վան Բաստեն (Հոլանդիա)
Էդմոնդ Դավիդս (Հոլանդիա)
Դենիս Բերկամպ (Հոլանդիա)
Ռուդ Վան Նիստելռոյ (Հոլանդիա)
Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) դեռ հույս կա
Էիսեբիո (Պորտուգալիա)
Ռաուլ (Իսպանիա)
Միշել Պլատինի (Ֆրանսիա)
Դեյվիդ Բեկհեմ (Անգլիա)
Մայքլ Օուեն (Անգլիա)
Գաբրիել Բատիստուտա (Արգենտինա)
Միխաիլ Բալլաք (Գերմանիա)
Զլատան Իբրաիմովիչ ( Շվեդիա) դեռ հույս կա
...
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել

 

 

Դանիել Շահումյան