Էմոցիաներս հազիվ են զսպում:
Իմ սիրած հավաքականը՝ Գերմանիան, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ու շատ կարևոր էր, որ չեմպինությունը կայացավ խաղի, լարված մրցակցության արդյունքում:
Գերմանիան եվրոպական առաջին թիմն է, որ աշխարհի գավաթը նվաճում է Լատինական Ամերիայում:
Գերմանիայի հավաքականի այս հաղթանակն օրինաչափ էր, որովհետև այս թիմի խաղն ամենակայունն էր ողջ առաջնության ընթացքում:
Ի դեպ, սա գլխավորապես նաև գերմանական ընտրանու գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովի հաղթանակն է, որը ճիշտ պահին փոխարինում կատարեց:
Լեգենդար վետերան Միրոսլավ Քլոզեին փոխարինեց Մյունխենի ՙՙԲավարիայի՚՚ խաղացող Մարիո Գյոտցեն, ով էլ 113-րդ րոպեին դարձավ չեմպիոնական գոլի հեղինակ:
Կեցցե ֆուտբոլը, կեցցե Գերմանիան...
Սուրեն Սուրենյանց