Ռուսաստանցիների միայն 9%-ն է պատրաստ մասնակցել բողքի զանգվածային ակցիաներին: Այս մասին են վկայում «Левада-центр» սոցիոլագիական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները
Ու ռուսաստանցիների 14%-ն է հավատում, որ իր քաղաքում, բնակավայրում հնարավոր են բողոքի ակցիաներ:
Վլադիմիր Պուտինի իշխանությանը հաջողվել է աննախադեպ իջեցնել ռուսաստանցիների «բողոքական ակտիվությունը»՝ խաղարկելով հայրենասիրական տրամադրություններն ուկրաինական իրադարձությունների ֆոնին:
Հայաստանում, ինչքան տեղյակ եմ, նման հարցումներ չեն անցկացվել, բայց ենթադրում եմ, որ մեզանում՝ չնայած առկա սոցիալական աննախադեպ վատ վիճակին, նույնպես ցածր է «բողոքական ակտիվությունը»:
Դա հասկանալու համար՝ սոցհարցումներ պետք էլ չեն:
Օրինակ, երբ բարձրացվում էր հոսանքի գինը, բողոքի էին դուրս եկել ընդամենը 150-200 մարդ ու ակնհայտ է, որ այդ թիվն աճելու միտում առանձնապես չունի:
Մեզանում էլ կան պատճառներ, որոնք երկրորդ պլան են մղում մարդկանց «բողոքականությունը»::
Դա, առաջին հերթին, պայմանավորված է լարվածության աճով հայ-ադրբեջանական սահմանին. արտաքին վտանգի գործոնը զգուշավոր է դարձնում մարդկանց:
Երկրորդ, մարդիկ չեն տեսնում ընդդիմադիր այն ուժին, քաղաքացիական շարժմանն, որն ի վիճակի է ղեկավարել իրենց զանգվածային բողոքը: Հայաստանում չեն վստահում ոչ իշխանությանը և ոչ էլ՝ ընդդիմությանը...
Սուրեն Սուրենյանց