Յուրաքանչյուր գրող, յուրաքանչյուր հեղինակ անհանգստանում է, թե ինչպես պետք է ընթերցեն իրեն: Կտեսնեն արդյոք այն, ինչ ուզել է ցույց տալ, կզգան արդյոք թե ինչն է հատկապես սիրել իր սիրտը, և ով կլինի իր ընթերցողը: Չէ որ դրանից այնքան շատ բան է կախված: Եվ նախ և առաջ կկայանա արդյոք իր և իր այնքան հեռավոր, բայց և հարազատ անձանց հոգևոր հանդիպումը, ում համար նա գրել է իր աշխատությունը:
Բանն այն է, որ ավաղ ոչ բոլոր ընթերցողներն են տիրապետում ընթերցանության արվեստին:

 

Աչքերը կարող են "ուղղակի վազել տառերի վրայով": "Տառերից անպայմանաբար կազմվում են բառեր" -Գոգոլ- և բառերը միշտ ինչ որ բան են նշանակում, ինչ որ իաստ են ունենում. այդ իմաստներն էլ փոխկապակցվում են ու ընթերցողը կարողանում է պատկերացնել ինչ որ իրադարձություն, որը երբեմն կարող է լինել լողացող, երբեմն' անհասանելի, երբեմն հաճելիորեն թռուցիկ կամ հպանցիկ, որը կարող է թևածել կամ դեպի անցյալ, կամ կանգնել ներկայում, կամ սլանալ դեպի ապագա: Եվ սա անվանում են ընթերցում կամ ընթերցանություն: անհոգի մեխանիզմ, անպատասխանատու քմահաճույք: "Անմեղ" ժամանց", իսկ իրականում' գոռոզամտության, "վերևից նայելու" մշակույթ, լպիրշության մի հոսք և ոչ ավելին:

 


Նմանատիպ ընթեցանության և ոչ մի գրող չի ցանկանա արժանանալ, նմանատիպ ընթերցողից բոլոր հեղինակներն են խուսափում, քանի որ իրական ընթեցումը տեղի է ունենում լրիվ այլ կերպ և ունի լրիվ այլ իմաստ:
Ինչպես է առաջացել, ինչպես է հասունացել այն, ինչ գրվել է:

 

 


Ինչ որ մեկն ապրել է, սիրել, տառապել, վայելել, հետևել, մտածել, ցանկացել, հուսացել ու հուսահատվել: Եվ ուզել է մեզ ասել այնպիսի բաների մասին, որոնք կարևոր ու անհրաժեշտ է համարել, որ իմանանք, հոգևորապես զգանք, մտածենք, ապրենք ու յուրացնենք: Ուրեմն, արժեքավոր է, կարևոր ու նշանակալի: Եվ ահա գրողը սկսում է փոնտրել հստակ կերպարներ, պատկերներ, խորքային ու իմաստալից մտքեր, ճշգրիտ բառապաշար:

 

Դա ամենևին էլ հեշտ գործ չէ ու միանգամից չէ, որ պսակվել է հաջողությամբ:Պատասխանատու գրողը կամ հեղինակը իր գիրքը կամ աշխատությունը ոչ թե գրում է, այլ երկնում, երկնում երկատարև ժամանակամիջոցում, գուցե և տարիների ընթացքում, երբեմն' ամբողջ կյանքի. նա չի բաժանվում իր աշխատությունից գիշեր ու զօր, իր ուժերն անխնա ու բոլորանվեր կերպով տրամադրում է դրան, ներշնչումի լավագույն ժամերն անցկացնում է նար հետ, "հիվանդանում" է նրա թեմայով, ու "ապաքինվում" գրածով և ինչպես ասում է Պուշկինը միանգամից փնտրում է և ճշմարտություն, և գեղեցկություն, և հստակություն և ճիշտ ոճ ու ռիթմ, և այն ամենը, ինչը սրտի տեսանկյունից անհրաժեշտ է պատմելու համար առանց խեղաթյուրումների:

 


Եվ ահա վերջապես, երկարատև այդ երկունքից հետո ստեղծագործությունը պատրաստ է: Վերջին ստուգումները խիստ ու խորաթափանց աչքով, վերջին ուղղումներն ու գիրքն արդեն պատրաստի վիճակով պոկվում-գնում է դեպի ընթերցողը' անհայտ ու հեռու, գուցե թեթևամիտ, գուցե քմահաճ, ով իմանա գուցե դրական կամ նույնիսկ բացասական ու թշնամաբար տրամադրված ընթերցողը: Գնում է առանց հեղինակի. բաժանվում է հեղինակն իր աշխատությունից, ու միայնակ թողնում ընթերցողին ու գրքին իրար հետ:
-շարունակելի-

 

 

Նարեկ Գաբրիելյան