Կադրային փոփոխություններից, իհարկե, ընդհանուր առմամբ որեւէ բան չի փոխվում: Բայց կան հազարավոր մարդիկ, որոնց համար այս կամ այն կադրային փոփոխությունը կենաց եւ մահու հարց է... Չգիտեմ, արդյոք Թալինում կարկուտ է տեղացել, բայց ինչ-որ տանիքներ հաստատ փլվել են:
Եթե չփլվեին որոշ մարդկանց տանիքները, դժվար թե այնտեղ ձերբակալություններ լինեին զորակոչի հետ կապված անօրինականությունների մեղադրանքով... Տանիք ունեցողին Հայաստանում չեն ձերբակալում...
Եւ երբ լրատվամիջոցները պարբերաբար գրում են, թե ուր որ է աշխատանքից հեռացինելու են այս կամ այն նախարարին, ոստիկանապետին, դատախազին, պետք է քաջ գիտակցեն, որ նման լուրերը ինֆարկտի կարող են հասցնել հազարավոր մարդկանց, որոնց համար այդ պաշտոնյաները հուսալի տանիք են... Հաշվի առեք այդ հանգամանքը... Ինձ թվում է՝ հենց հաշվի են առնում, երբ նման լուրեր են տարածում...
Արմեն Դուլյան