Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցում է Սերբիայում տեղի ունեցող «Ոսկե ձեռնոցներ» անվանումը կրող միջազգային մրցաշարին, որը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել : Մրցաշարին մասնակցում են կաշվե ձեռնոցի գրեթե բոլոր ուժեղագույն երիտասարդ բռնցքամարտիկները, այդ թվում մարզիկներ նաև Ամերիկա և Աֆրիկա մայրցամաքներից:

 


ՈՒրախությամբ պետք է նշենք, որ մրցավայր մեկնած մեր 9 մարզիկներից 6 դուրս են եկել կիսաեզրափակիչ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ: Դեպի կիսաերզափակիչ տանող ճանապարհը հաղթահարել են 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գնել Մուրադյանը և կանանց 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը:

 

 

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

 

 

Արամ Մանուկյան