Դիվերսանտների դեմ իրականացվող հատուկ գործողությունների մասին մեր տեսակետներում և գնահատականներում արդեն չափն անցնում ենք: Որոշ տեղեկատվական հոսքեր էլ դրանից խիստ անհաջող կոնտենտ են ստեղծում: Եթե տրվում է պաշտոնական տեղեկատվություն, որ խումբ է վնասազերծվել, ուրեմն նշանակում է, որ այդ չափ տեղեկատվական դոզան հիմա նորմալ է և ուղղակի անիմաստ է պահանջել տեղեկատվություն տալ, թե քանի հոգու են բռնել, ինչ էին հագել, որ ուղղությամբ էին վազում և այլն: Մենք' սովորական քաղաքացիներս, տվյալ դեպքում նման պահանջներ ներկայացնելու իրավունք չունենք, քանի որ սևով սպիտակի վրա սահմանադրության մեջ գրված է, որ որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել' ելնելով ազգային անվտանգության ապահովման մտայնությունից: Միակ բանը, որ այս պահին ու առհասարակ նման դեպքերում մեզանից պահանջվում է' դա զուսպ և սառը հանգստությունն է, ինչը, ցավոք, մենք չենք անում:

 

 

Կնյազ Սարոյան