Միացյալ Նահանգները 32 միլիոն դոլար է հատկացրել Իրանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ: Դե պարզից էլ պարզ է, որ հերթական նոխազը Իրանն է, հերթական տառապյալ ազգը պարսիկները: ԱՄՆ-ը խո Իսպահանցի Մոհամեդ Ռեզա Խանզադեի իրավունքների համար չի տառապում, այլ պարզ է, որ իր աշխարհաքաղաքական, տնտեսական շահերն ունի: Սակայն կհաջողվի ԱՄՆ-ին դա թե չէ, մի փոքր դժվար է: Նախ առհասարակ Արևելքում նման քաղաքականության համար երկու հարց պիտի հաշվի առնել. ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական: Արևելքի հատկապես իսլամական երկրների համար սա պետք է նկատել որպես ԿՐԵԴՈ:
ԱՄՆ համար այն ինչ արվում է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների անվան ներքո, դա կարելի է երկու բառով ձևակերպել այսպես' կանանց իրավունքներ ու ազատություններ ու սեքսուալ հեղափոխություն: Իրանից դուրս արդեն իսկ ամերիկյան քաղաքականությունը կարողացել է որոշ իմաստով հասնել հաջողությունների թեկուզ ամերիկաբնակ պարսիկ վտարանդիների թագավորական ընտանիքի և այլ միջոցներով, հենց սոց ցանցերում ու ամերիկյան պոռնոինդուստրիայում, ինչպես տարասեռ, այնպես էլ երկսեռ ու նույնասեռ, արաբական ու պարսկական կատեգորիաների զարգացմամբ ծանոթությունների բլոկներով և այլն և այլն. կարճ ասած' Դալլեսյան պլանի լավագույն ավանդույթների համեմատ, որպիսին այսօր մեզ մոտ Հաաստանում էլ է գերազանց կերպով իրականացվում:
Սակայն այս ամենով հանդերձ չպետք է մոռանալ, որ պարսիկը կապված է մինչև իր ուղն ու շոշը իր կրոնին ու երկիը պեոկրատիկ պետություն է. բացի այդ, երկրի կրոնական առաջնորդը ըստ շիա հավատքի, համարվում է խոսնակը ԱԼՂԱՅԲԱ գնացած տանսերուերորդ մարգարեի ու ունի իրավունք ՋԻՀԱԴ հայտարարելու, որովհետև հանդիսանում է իսլամում սրբության սրբոց Մուհամմեդ մարգարեի պատգամախոսը:
Հետևաբար, դժվար է հավատալ, որ նույնիսկ ասենք գեյ պարսիկը ջիհադի դեպքում զենք չի վերցնի ընդդեմ ամերիկացու:
Մի անգամ Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահին գահազկելով ու այաթոլլահ Խոմեյնիին իշխանության բերելով արդեն ԱՄՆ-ն զգաց "վարունգի թարս բուսնելու" էֆֆեկտը: Կանի նա նույն սխալը երկրորդ անգամ, թե ոչ. կարելի է կարծել դասեր քաղած կլինի:
Նարեկ Գաբրիելյան