Երբևէ լսել էիք, որ գոյություն ունի քնի հիգիենա: Բոլորս էլ նկատել ենք, որ կան մարդիկ, որոնք լավ են քնում, կան որ վատ են քնում: Կարճ ասած, քնի հիգիենան դա քնի որակն է: Իսկ ինչպես բարձրացնել քնի որակը: Aroxj.am-ի այս հոդվածը հենց այդ մասին է: Ներկայացնում ենք պարզ կանոններ քնի որակը, ռեժիմը և արդյունավետությունը բարձրացնելու համար:

 

 

1.Միշտ արթնացեք նույն ժամին: Անկախ նրանից դա աշխատանքային օր է, թե weekend: Այդպիսով դուք օրգանիզմի համար ստեղծում եք ելման կետ, այդ կետից սկսած օրգանիզմը կարգավորում է իր բոլոր գործառույթները: Ինքնաբերաբար ստեղծելով ձեր օրվա ռեժիմը:

 

 

2. Պարկեք քնելու միայն, երբ զգում եք դրա ցանկությունը ու քունը իսկապես կանչում է: Չի կարելի է ստիպել օրգանիզմին քնել: Դա հանգեցնում է ավելորդ սթրեսի: Եթե 15-20 րոպե փորձել եք ու չեք քնել, ապա վեր կացեք մահճակալից, որևէ օգտակար գործով զբաղվեք: Օրինակ՝ գիրք կարդացեք: Եվ վերադարձեք մահճակալ միայն այն դեպքում երբ զգում եք քնելու ցանկություն:

 

 

3.Եթե չեք ցանկանում տառապել անքնությամբ, ապա պարտադիր ունեցեք ննջասենյակ՝ որակյալ քնի համար անհրաժեշտ տարածք, որտեղ դուք միշտ քնում եք: Չի կարելի քնել խոհանոցում, հյուրասենյակում կամ աշխատասենյակում: Գործ մի արեք այնտեղ, որտեղ դուք քնում եք:

 

 

4.Վատ քնի պատճառ կարող է լինել ցերեկային քնկոտությունը: Եթե այն բացասական է ազդում ձեր քնի վրա գիշերը, ապա վերջ տվեք այդ սովորությանը: Եթե ամեն դեպքում, չեք կարողանում ձեզ զսպել, ապա ցերեկային քունը չպետք է գերազանցի 10-15 րոպեն:

 

 

5.Քնելուց առաջ օգտակար է երեկոյան զբոսանքը: Դուրս եկեք պուրակ, այգի կամ ուղղակի փողոց, շրջեք քաղաքում 40 րոպե: Այդ ընթացքում օգտակար կլինի, եթե օդափոխեք ձեր բնակարանը, մասնավորապես ննջասենյակը: