Մեկ ամբողջ օր արթուն մնալով' մարդու արյան մեջ առավել ակտիվ են արտադրվում սերոտոնին, տրիպտոֆան և տաուրին նյութերը, որոնց նվազեցված պարունակությունը նկատվում է ընկճվածության, դեպրեսիայի և հոգնածության ժամանակ: Այս մասին հայտնում են բրիտանացի մասնագետները իրենց կատարած հետազոտության արդյունքները վերլուծելուց հետո: Արդյունքում պարզվում է, որ քնի պակասը պարադոքսալ կերպով կարող է հակադեպրեսիոն ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Սակայն փոխել քնի խանգարումների ազդեցությունը մարդու մետաբոլիզմի վրա՝ գիտությանը դեռևս չի հաջողվել:
Մասնագետների մի խումբ էլ այլ գիտական վարկած է առաջ քաշում' կապված մարդու օրգանիզմի վրա անքնության ազդեցության հետ:Նրանք հայտարարում են, որ եթե մարդն օրերով չի քնում, նրա մոտ կարող են շիզոֆրենիայի ախտանիշեր առաջ գալ: Քնի պակասի պատճառով նվազում է կոնցենտրացիան, և մարդու մոտ հոգեկան խանգարում է նկատվում, նրան սկսում են տարօրինակ մտքեր տանջել, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը: Անքուն գիշերվանից հետո խանգարվում է ուղեղի կարևոր ֆունկցիաներից մեկը' տեղեկատվության ֆիլտրացիան:
Քնի պակասը և խափանումներն օրական ռեժիմում կապված են նյութափոխանակության բազմաթիվ հիվանդությունների հետ, այդ թվում' ճարպակալում, շաքարախտ, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդություններ: