Ասել, որ մեր ակումբային ֆուտբոլը ճգնաժամի մեջ է՝ կնշանակի ոչինչ չասել:
Ճգնաժամերը բնորոշ են կայացած ինստիտուտներին ու հաճախ նպաստում են նոր մոտեցումների, փիլիսոփայության արմատավորմանը:
Մեր ակումբներն այս անգամ էլ ձախողվեցին եվրոգավաթների հենց առաջին փուլում:
Ընդ որում, արդեն հանգիստ ենք վերաբերում այն փաստին, որ չենք կարողանում հաղթահարել անգամ անդորրական սիրողական թիմի արգելքը:
Մի առիթով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ճիշտ էր նկատել, որ մենք կարող ենք ունենալ կամ ուժեղ հավաքական՝ դրսում խաղացող ֆուտբոլիստներով, կամ էլ՝ մեկ-երկու համեմատաբար ուժեղ ակումբ, որոնք գուցե հաղթահարեն եվրոգավաթների որակավորման առաջին փուլը:
Բնականաբար, շեշտը դրվել է առաջին տարբերակի վրա:
Այս համատեքստում՝ մեր ազգային առաջնությունը, դրանում չեմպիոնությունը կորցրել են իրենց մոտիվացիան:
Մոտ ապագայում մենք ուժեղ կամ նունիսկ միջին կարգի ակումբներ չենք կարող ունենալ:
Այդ խնդիրը կարող ենք լուծել մանկապատանեկան դպրոցների ուժեղացման ճանապարհով: Բայց դրա համար՝ համբերություն, հետևողականություն ու ժամանակ է պետք....
Սուրեն Սուրենյանց