Մի օր Ղազարոս Աղայանն ու Պերճ Պռոշյանն այցելում են Թումանյանին: Երկար զրուցելուց հետո, երբ պատրաստվում են հեռանալ, Թումանյանն առաջարկում է, որ միասին ճաշեն, բայց հյուրերը հրաժարվում են: Տնից դուրս գալով' պայմանավորվում են բանաստեղծի տան սանդուղքները հաշվել: Դանդաղ իջնում են ցած. Պռոշյանի հաշիվը ստացվում է 101, Աղայանինը' 102: Թունդ վիճելով ու կրկին հաշվելով վեր են բարձրանում: Աղմուկի վրա տանտերը դուրս է գալիս, կարծելով, թե փոշմանել են, եկել են ճաշելու: Նրանք պատմում են եղելությունը, Թումանյանի անեկդոտներին ավելացնելով եւս մեկը: