Փաստորեն, ռուս և հայ գաստերբայտերների միջև միակ տարբերությունն այն է, որ երբ մերոնք ղալաթ են անում, դրա հետևանքները անմիջապես սեփական կաշվի վրա են զգում, իսկ ռուս գաստերբայտերների օյինբազություններից տուժում է մեր ժողովուրդը: Հետախուզում են Արմենտելի նախկին տնօրեն Կլիմկոյին: Կասկածվում է 10-15 մլրդ դրամի չարաշահումների մեջ: Թե չէ շատերի մոտ էր հարց առաջանում, թե ի՞նչու Արմենտելին բախտ չէր վիճակվում գլխավորել հարկատուների ցուցակը: Կարո՞ղ ա, մի քանի տարի հետո էլ հետախուզում հայտարարվի ՀԷՑ-ի ներկայիս տնօրենի նկատմամբ:
Վահե Ղազարյան