Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի եւ ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։ Դուք այդպես էլ թույլ չե՞ք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը...
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն
է։ Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։
Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական
տրամադրվածությունը նույնպես տարբեր է։ Ընդհանրապես, մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին։
Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։ Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։ Մինչդեռ որքան վեհաբարո եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։
Հայոց Աղավնիներ