Դմիտրի Կիսիլյովը ria.ru կայքում հոդվածն է գրել: Ակնհայտորեն փաստերը միտումնավոր կերպով աղավաղված են: ՀԱԿ-ը ներկայացված է որպես պրոարևմտյան կառույց, որը պատրաստվում է «գունավոր» հեղափոխություն իրականացնել, ըննդիմությունն էլ՝ ԲՀԿ-ն մեջ, նույնպես պրոարևմտյան ուժեր են ըստ հոդվածագրի: Հայաստանն էլ Ուկրաինայի օրինակին է հետևելու: Նորից բարձրացված է ռուսերեն լեզվի կարգավիճակի հարցը, շատ լավ հասկանալով, որ դրան հետևելու է հերթական հակառուսական ալիքը:
Այն, որ իրավիճակին Կիսիլյովը լավ է տիրապետում, ակնհայտ է: Այստեղից առաջանում է հարց, ինչու համար է գրվել այս հոդվածը: Կարելի է մի քանի եզրակացություններ և ենթադրություններ անել, սակայն մեկ բան ակնհայտ է, դագրվել է, որ Հայաստանում հակառուսական ալիք բարձրանա: Իսկ ինչու, դա արդեն շատ հետաքրքիր հարց է: Հոդվածագիրը չի թագցնում, որ Կովկասում ստեղծված իրավիճակը կապված է Մեծ Մերձավոր Արևելքում տեղԻ ունեցող գործընթացների և սպասվող աշխարքաաքական տեղաշարժերի հետ:
-
Հ.Գ. Ռուսալեզու տարածքում մեծ լսարան ունեցող «Совершенно Секретно» ամսաթերթի վերջին համարի առաջնորդող հոդվածվում գրված էր, որ Ղարաբաղը պատմականորեն բնիկ ադրբեջանական տարածք է, որտեղ հայերը հայտնվել են 19-րդ դարում:
Ստեփան Դանիելյան