Կառավարությունը առաջիկա նիստում որոշել է համաձայնություն տալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցության հուշագրի կնքման առաջարկությանը: Կարծում ենք սա նույնիսկ փոքր ինչ ուշացած որոշում է: Մեր հարևան երկրից տուրիստների անկանոն հոսքը կարգավորելուց բացի նոր հնարավորություններ կստեղծվեն նաև մեզ համար՝ դարավոր մշակույթ և հայկական մեծ համայնք ունեցող երկիր այցելելու համար:
Մանավանդ, որ օրենսդրության և զբոսաշրջության պետական կարգավորման ծիրում նախատեսվում են ճանաչողական և փորձի փոխանակման նպատակով այցեր, այդ թվում՝ լրագրողների մասնակցությամբ:
Անահիտ Գրիգորյան