Ոգևորվելով «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «հաջողություններով» և չցանկանալով հետ մնալ նրանից՝ «Երևան ջուր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրելով (որոշ տեղեկություն-ների համաձայն՝ անգամ պահանջելով) վերանայել խմելու ջրի մեծածախ սակագինը՝ 37.521 դրամից հասցնելով 55.695 դրամի՝ պատճառաբանելով. «Դե մեզ էլ հասկացեք, գազի, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, բանջարեղենի, մրգի գները բարձրացան, սննդամթերքինը, ամենօրյա սպառման ապրանքներինը՝ ևս, ախր մենք ինչո՞վ ենք պակաս, կարող է՞ մեջի «ԿՅԱԺԸ» մենք ենք»: Նախատեսվում է վաղը՝ հուլիսի 9-ին կայանալիք ՀՀ ՀԾԿՀ-ի նիստում քննարկել հարցը և բավարարել պահանջը, որը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

 


Հ.Գ. Ակամայից մտածեցի, թե միգուցե ՀՀ ՀԾԿՀ-ն այս քայլերով ցանկանում է բարի գործ կատարել, ցույց տալով ժողովրդին, որ համակերպվելու դեպքում նորանոր չարիքներ են սպասվում և պարզապես անհրաժեշտ է ելնել համազգային պայքարի ընդդեմ ժողովրդի թալանի, անարդարության, հանուն Հայաստանի վաղվա պայծառ ապագայի:

 

Տաթևիկ Ապետյան